Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
Իրանի շուրջ ընթացող դեպքերի ֆոնին բավական առանձնահատուկ և նուրբ թեմա է Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք կտրուկ սրվեցին Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը մարտի 1-ին՝ պատերազմ սկսվելու հենց հաջորդ օրը, հապշտապ գնաց Իրանի դեսպանատուն և սգո մատյանում իր ցավակցությունները հայտնեց Իրանի ժողովրդին...